Անցնել բովանդակությանը

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բազմոցների, բազկաթոռների և պուֆերի կառուցվածք


Կարկասի կառուցվածքի արտադրության մեջ օգտագործվում է չոր և մշակված փայտ, իսկ հարակից մի շարք նյութերից օգտագործվում են ԴՍՊ, նրբատախտակ և այլն:
Փափուկ կահույքի կարկասներն անցնում են աշխատանքային փորձաքննություն` ավելի քան 750 կգ ծանրության բեռի տակ, ինչը 2,5 անգամ գերազանցում է ապրանքի անձնագրում նշված թույլատրելի առավելագույն մակարդակը: Կարկասի ծառայության ժամկետը առնվազն 10 տարի է: Բոլոր բազմոցները (բազմոցների տակ, պաշտպանիչ երեսպատման վրա) երկու կողմից ունեն շղթաներ, որոնք տալիս են հնարավորություն բացել և տեսնել կարկասի որակը:

Սպունգ


Մեր բազմոցների նստատեղերը պատրաստված են երկու շերտից:

Առաջինը բազային շերտն է, որն իրենից ներկայացնում է բարձր խտությամբ EL 3550 սպունգ և երկրորդը՝ լատեքսային հիմքով HR 3535 սպունգ։ Օգտագործվող սպունգն ունի 10 տարվա աշխատանքային կյանք:

 

Այլ  նյութեր և մեխանիզմներ


Նստատեղերի հիմքում օգտագործվում են զսպանակներ՝ իրենց բարձրորակ պլաստիկ ամրակներով, որոնք արտադրված են իսպանական F.Tomas S.L. ըներության կողմից, և բարձրորակ 80 մմ էլաստիկ ժապավեններ՝ իսպանական C&O S.L ընկերության կողմից:

Մի շարք մոդելների համար օգտագործվում են գլխամասերի շարժական մեխանիզմներ: Գրեթե անձայն աշխատանքային մեխանիզմով` 90 աստիճան թեքության անկյունով և 45 տարբեր դիրքերով՝ արտադրված իսպանական F. Tomas S.L. ընկերության կողմից:

Գլխամասի արտադրության համար, որպես վերին շերտ, օգտագործվում է սուպեր փափուկ պոլիուրեթանային սպունգ՝ Super Suave SS -20 իսպանական Yecflex S.L. ընկերության արտադրության:
Բազմոցների համար դեկորատիվ մետաղական ոտքերը նույնպես մատակարարվում է իսպանական F. Tomas S.L. ընկերության կողմից:

 

Օգտագործվող գործվածքներ


Արտադրության մեջ օգտագործվող պաստառապատման գործվածքների հավաքածուն արտադրվում է իսպանական հանրաճանաչ Froca S.L. ընկերության կողմից։
Հավաքածուն ներառում է ինչպես ջակարդային գործվածքներ, այնպես էլ միկրոֆիբր, շենիլ և ալկանտար ՝ գույների լայն տեսականիով: Գործվածքները հիմնականում պատված են տեֆլոնով: 2023 թվականին մենք սկսել ենք մեր մոդելների կաշվի և կաշի-կտոր համադրությամբ արտադրություն։ Արտադրության մեջ օգտագործվում է իտալական MARIANO FARRUGIA ընկերության բնական և արհեստական պրեմիում դասի կաշիներ։ Դեկորային հայելիները և ինտերիերի դեկորները ևս պատրաստվում են նույն կաշվի տեսականիով։



 

Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:


Մեր արտադրության ամբողջ տեսականին ունի 3 տարի սպասարկման երաշխիքային ժամկետ։ Այդուհանդերձ նյութերի ծառայության ժամկետը 10 տարի է: Ոչ արտադրողի կողմից հանգեցրած խնդիրների դեպքերում ևս մենք միշտ պատրաստ ենք օգնել մեր հաճախորդներին: Բոլոր նյութերն ու բաղադրիչները կայուն պահպանվում և թարմացվում են մեր պահեստում: